четверг, 6 февраля 2014 г.

ԴԱՍՂԵԿՆԵՐԻ ԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆԻ N.155 ԴՊՐՈՑՈՒՄ


 <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց  միության  առաջարկով  Լ. Միրիջանյանի  անվան հ. 155 հիմնական  դպրոցում  ս. թ.  փետրվարի  3-4-ը տեղի  ունեցան  դասղեկական  ժողովներ  I կիսամյակի  հաշվետվության  մասին:   Փետրվարի  3-ին  I-IV դասարանի  դասվարները  ներկայացրեցին  I   կիսամյակում կատարված  դաստիարակչական  աշխատանքները: 
 Հաշվետվությունից  հետո I դասարանի  դասվարները  ներկայացրեցին  <<Ինչպես  ուսումնասիրել  աշակերտներին>>  թեմայով  սեմինար:  Դասվարները  ներկայացրեցին  նաև  ծնողական  ժողովների  ընթացքում  կիրառած  նորարարությունները՝  ծնողական  ժողովները  ավելի  արդյունավետ  կազմակերպելու  համար:

 Փետրվարի  4-ին  տեղի  ունեցավ   V-IX  դասարանների  դասղեկների  ժողով: Հաշվետվությունից  հետո  VI դասարանի  դասղեկները  ներկայացրեցին  սեմինար  <<Կոնֆլիկտի  լուծման  եղանակները>>  թեմայով:  
Հաշվետվությունից  հետո  փոխտնօրեն  Ա. Պետրոսյանը  ներկայացրեց  փետրվար  ամսվա   ընթացքում  նախատեսված  դաստիարակչական  աշխատանքները: 



Комментариев нет:

Отправить комментарий