четверг, 13 февраля 2014 г.

ԲԱՑ ԴԱՍ ՎԱՆԱՁՈՐԻ N17 ԴՊՐՈՑՈՒՄ

 Փետրվարի 13-ին Վանաձորի Մ. Խորենացու անվան N17 հիմնական դպրոցի 9ա դասարանում կայացավ բաց դաս <<Բարդ ստորադասական նախադասություն>> թեմայով՝ ուսուցչուհի Նաիրա Պապոյանի գլխավորությամբ:
Դասարանը բաժանված էր հինգ խմբերի՝ համապատասխան առաջադրանքներով:
Աշխատեցին նաև գրատախտակի վրա – լրացնելով բաց թողնված տառերը, կետադրությունը, որոշեցին ստորադաս նախադասության բնույթը, կատարեցին շարահյուսական վերլուծություն և կազմեցին գծապատկեր:
Վերջում անդրադարձ <<գտնել սխալը>> մեթոդով բազմակողմանի վերլուծություն (շաղկապի կիրառության, նախադասության, գծակարգերի):
Խմբերը ըստ <<խմբի հետազոտական աշխատանքի գնահատման սանդղակի>> իրենց պատասխանների և հարցադրումների ակտիվությամբ գնահատվեցին:










Комментариев нет:

Отправить комментарий