«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով փետրվարի 3-ին Գավառի Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում կայացավ համադպրոցական միջոցառում նվիրված Հայոց բանակի 22 ամյակին:
Միջոցառման նախապատրաստական աշխատանքներում մեծ տեղ էր հատկացված աշակերտների շարային վարժություններին: Միջոցառումն անցկացվեց տոնը խորհրդանշող նյութերով ու եռագույն դրոշներով կահավորված դասասենյակում: Միջոցառումը սկսվեց ջոկի հրամանատարի՝ աշակերտի զեկույցով, որը ուղղված էր դպրոցի զինղեկ Ա. Մովսիսյանին: Զեկույցն ընդունելուց հետո զինղեկի հրամանով ներս բերվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Դրոշը ներս բերվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ուղեկցությամբ, որը կատարվեց աշակերտների կողմից: Դպրոցի զինղեկը բոլորին՝ աշակերտներին ու մանկավարժներին, շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 22 ամյակի կապակցությամբ:
Աշակերտներ ըփոքրիկ բեմադրությամբ ներկայացրեցին Գարեգին Նժդեհի գործունեությունից մի դրվագ, որտեղ խոսվում էր կանոնավոր բանակի դերի ու նշանակության մասին: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին այն դժվարին ուղին, որ անցել էր մեր բանակը հայկական կամավորական զորամիավորումներից ու ֆիդայական խմբավորումներից մինչև կանոնավոր բանակ դառնալը: Ներկայացվեցին այն հերոսները, առանձնապես ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանը, ովքեր յուրահատուկ դերակատարություն են ունեցել բանակաշինության գործում, ստեղծել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, նպաստել հայոց բանակի մարտունակության բարձրացմանը:
Նշվեց, որ հայոց բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է, և աշակերտները պատրաստ են դառնալ ապագա զինվորներ ու հայրենիքի պաշտպաններ:
Խոսվեց մեր օրյա դեպքերի մասին, երբ թշնամու 30 հոգանոց դիվերսիոն խումբը ջախջախվեց մեր բանակի սահմանապահ 10 զինվորների կողմից, ջոկի հրամանատար Արմեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
Ողջ միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր արցախյան հերոսամարտի, հայկական բանակի հերոսական էջերի և ազգային հերոսների կյանքին նվիրված դրվագներ: Աշակերտները կատարեցին հայոց բանակի և հայ զինվորին նվիրված բանաստեղծություններ, երգեցին երգեր: Իսկ<<Մեր անունն է հայկական բանակ>>երգն ու<<Երազ իմ երկիր հայրենի>>բանակի օրհներգը կատարվեցին ամբողջ լսարանի կողմից:
Միջոցառման գլխավոր նպատակը սովորողների ռազմահայրենասիրական խնդիրների իրագործումն էր, որը և կարողացանք իրագործել:

Комментариев нет:
Отправить комментарий