«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Լ.Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում հայտարարված էր հայոց բանակի օրվան նվիրված շաբաթ, որի մեկնարկը տրվեց հունվարի 20-ին: Այդ տոնին ակտիվ մասնակցում էին VIգ դասարանի աշակերտները: Նրանք հայոց եռագույնով ձևավորել էին դասասենյակը, միջանցքը և կրում էին զինվորական փողկապներ: Շաբաթվա ընթացքում դիտել էին տեսանյութեր՝ նվիրված հայոց բանակին:Շարունակելով հայոց բանակի 22 ամյակին նվիրված միջոցառումները հունվարի 24-ին ռազմագիտության ուսուցիչը կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցեցին VIգ, VIIIբ դասարանները և դպրոցի երգչախումբը: Բեմադրեցին ռազմագիտության մեկ դասընթաց: Հարգանքի տուրք մատուցվեց դպրոցի նախկին սան, ազատամարտիկ Յուրա Գևորգյանի հիշատակին: Ներկա էր նրա մայր՝տիկին Նելլին: Հնչեցին հայրենասիրական երգեր:
Հունվարի 23-ին 9գ դասարանը անցկացրեց բաց դաս՝ նվիրված Հայաստանի ազգային հերոսներին: Մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին հայրենիքի անմնացորդ նվիրյալ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը: Կատարեցին հայրենասիրական երգեր:
Անմասն չէին մնացել նաև Լ. Միրիջանյանի հ. 155 հիմնական դպրոցի կրտսեր սաները՝ IVե դասարանի աշակերտները: Նրանցից յուրաքանչյուրն իր սրտի ջերմ մաղթանքն էր հղել հայոց բանակի հայ զինվորներին և մանկական անկեղծ ու պարզ խոսքով քաջալերել նրանց...

Комментариев нет:
Отправить комментарий