Աշակերտների պատասխանները ուղեկցվում էին համապատասխան տեսանյութերի դիտմամբ: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել 1966-ական թթ. Հայ մշակույթի գործիչների կյանքին ու գործունեությանը: Տեսանյութերի դիտումից հետո աշակերտները դիմանկարների միջոցով ուրվագծեցին համապատասխան պաստառի վրա ՀՀ հապավումը, որը առնչվում էր նոր թեմայի հետ՝ Հայստանի Հանրապետությունը անկախության ճանապարհին: Աշակերտները խոսեցին նաև պետական խորհրդանիշների ՝ գերբի, դրոշի, հիմնի մասին: Դրանից հետո հնչեց ՀՀ օրհներգը:
Վերջում, ամփոփիչ խոսքի մեջ, շեշտը դրվեց հայեցի և հայենասիրական դաստիարակության անհրաժեշտության վրա, կարևորվեց բանակի դերը ՀՀ պետականության կայացման գործում:
Դասից հետո աշակերտներն ուսուցչի ուղեկցությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին արցախյան հերոսամարտին մասնակցած նահատակների հիշատակին՝ ծաղիկներ դնելով դպրոցի մերձ այգում տեղադրված խաչքարին:

Комментариев нет:
Отправить комментарий