суббота, 1 февраля 2014 г.

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ» ԱՐՏԱՇԱՏԻ N4 ԴՊՐՈՑՈՒՄ

Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով հայոց բանակի տոնի կապակցությամբ միջոցառումներ էին կազմակերպվել Արտաշատ քաղաքի հ. 4 հիմնական դպրոցում: Դպրոցի զինղեկ Ա. Գրիգորյանը անցկացրեց դասեր` նվիրված ազգային հերոսներին: Դպրոցի 9 – րդ դասարանի աշակերտները դասղեկ Ն. Բադալյանի ղեկավարությամբ հանդես եկան գրական - երաժշտական ցերեկույթով` մեկ անգամ ևս խորացնելով այն գաղափարը, որ մեր բանակը և՛ մարտունակ է, և՛ մրցունակ, որի շնորհիվ էլ մենք ապրում ենք խաղաղ պայմաններում: Աշակերտների համար զեկուցումով հանդես եկավ Արտաշատի կապի զորամասի սպա Մխիթար Կազումյանը , որը ներկայացրեց Հայոց բանակի դերն ու նշանակությունը: Միջոցառումների շարքն ամփոփվեց Արտաշատի կապի զորամասում, որտեղ դպրոցի աշակերտները մասնակցեցին զորամասի կազմակերպած միջոցառմանը, ինչպես նաև իրենց ասմունքով և երգերով շնորհավորեցին զորամասի մարտիկներին: ·





Комментариев нет:

Отправить комментарий