пятница, 24 января 2014 г.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ N155 ԴՊՐՈՑՈՒՄ

Այսօր բանաստեղծ Լևոն Միրիջանյանի ծննդյան 81 ամյակը առանձնակի ոգևորությամբ նշվեց նրա անունը կրող դպրոցում: Դպրոցում միշտ բարձր է գնահատվում Միրիջանյանի թողած գրական ժառանգությունը, հայրենասիրական և մարդասիրական նկրտումները, ազնիվ ու վեհ գաղափարները: Միջոցառումը ինքնատիպ և հատկանշական էր նրանով, որ ընդգրկվել էին դպրոցի ամենափոքրիկ սաները: Նրանք հանդիսավոր երդվեցին լինել ազնիվ Միրիջանյանականներ և միշտ բարձր պահել դպրոցի պատիվը:

 Փոքրիկներին իր օրհնությունն էր բերել Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր՝ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, որի օրհնությամբ էլ ավարտվեց միջոցառումը:







Комментариев нет:

Отправить комментарий