суббота, 25 января 2014 г.

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ» ԵՐԵՎԱՆԻ N 20 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ


«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցը կազմակերպել էր միջոցառում` նվիրված հայոց բանակի կազմավորման 22 ամյակին: Միջոցառմանը հանդես եկան 6-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկ Նաիրա Ավետիսյանի ղեկավարությամբ:



Միջոցառման սկիզբը ազդարարվեց աշակերտների կողմից ՀՀ հիմնի կատարմամբ: Ներկայացնելով հայոց բանակի պատմությունը՝ դպրոցականները իրենց երգով, պարով և տպավորիչ ասմունքով ավելի գեղեցիկ դարձրին տոնը: Խրոխտ ձայնով հնչած բանաստեղծությունները հավաստիքն էին մեր հավատի՝ հայրենիքի ապագայի, գալիք օրվա նկատմամբ: Դպրոցականները ակնհայտ հպարտությամբ արձանագրեցին, որ ունենք պետություն, սահմնադրություն, հզոր բանակ: Նրանց ելույթին զուգահեռ տեսաշարի ձևով ներկայացվեցին նաև դրվագներ արցախյան մարտերից, արցախյան ազատամարտի հերոսների պայքարից: Հնչեց նաև Վազգեն Սարգսյանի ուղերձը՝ ուղղված ժողովրդին՝ մահապարտների զորագունդ կազմելու կոչով: 




                                                                                                           
Ելույթ ունեցան նաև միջոցառման հրավիրվածներ գեներեալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ազատամարտիկ և
երգահան Դավիթ Ամալյանը և այլոք, ովքեր պատմեցին ազամարտի հերոս իրենց ընկերներից և նրանց սխրագործություններից: Տպավորիչ և հուզիչ էր նրանց խոսքը, և այդ հուզմունքը փոխանցվեց բոլոր ներկա գտնվողներին:








Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրեն տիկին Ա. Խոսրովյանը, որն իր շնորհակալությունը հայտնեց հրավրիրվածներին, միջոցառումը կազմակեպողներին և ելույթ ունեցողներին: 




















Комментариев нет:

Отправить комментарий