воскресенье, 19 января 2014 г.

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013 ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ Հ.17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Արդեն շուրջ 2 տարի է, ինչ Վանաձորի Մովսես Խորենացու անվան հ.17 ավագ դպրոցում կազմակերպվում է մրցանակաբաշխություն: Նպատակն է խրախուսել և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին: Անվանակարգերն էին՝ <<Լավագույն ավագ>>, << Լավագույն ակտիվ աշակերտուհի>>, <<Լավագույն աշակերտ>>, << Լավագույն բաց դաս>>, <<Լավագույն դաս-միջոցառում>> և <<Լավագույն համադպրոցական միջոցառում>>: Պարգևատրվեցին տարվա ընթացքում ակտիվություն ցուցաբերած ուսուցիչները և աշակերտները: Տնօրենը շնորհեց հատուկ մրցանակներ և պատվոգրեր վաստակավոր ուսուցիչներին: << Մրցանակաբաշխություն 2013>> արարողությունը ընդմիջվում էր Ամանորին նվիրված բանաստեղծություններով և երգերի գեղեցիկ կատարումներով:







Комментариев нет:

Отправить комментарий