<Կրթություն առանց
սահմանի> հասարակական կազմակերպությունը /ԿԱՍ ՀԿ/ <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության հետ համատեղ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է <Ծխելու
դեմ կանխարգելիչ
միջոցառումներում հասարակության
առավել լայն
շերտերի ընդգրկում> ծրագիրը, որի շրջանակներում հայտարարում է <Ծխելու դեմ լավագույն
հակագովազդ> խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում:
<Ծխելու
դեմ լավագույն հակագովազդ> պաստառների մրցույթի
նպատակն է նպաստել հասարակության
լայն շերտերի, հատկապես`
դպրոցականների շրջանում վաղ տարիքից ծխախոտի օգտագործման կանխարգելմանը, առողջության վրա ծխելու վնասակար
ազդեցության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Մրցույթին կարող են մասնակցել 7-11րդ դասարանի անհատ աշակերտներ, աշակերտական առանձին խմբեր, դասարաններ, որոնք պետք է պատրաստեն A 3 ֆորմատի պաստառներ` ուղղված ծխելու դեմ հակագովազդին:
Պաստառներում կարող են
ներկայացվել`
·
նկարներ, պատկերներ, ֆոտոնկարներ, կարգախոսներ,
տարբեր նկարներից կազմված խճանկարներ` օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, օգտագործելով
տարբեր համակարգչային ծրագրեր կամ ՏՀՏ գործիքներ/,
·
ձեռքի
աշխատանքներ կամ ձեռքով նկարած նկարներ, որոնք պետք է լուսանկարվեն ինտերնետում
տեղադրելու համար:
Զգուշացում՝ մրցույթին ներկայացրած այն նկարները կամ պաստառները,
որոնք պատրաստի վերցրած կլինեն ինտերնետից, տեղ չեն գտնի մրցույթում:
Մրցույթի պարտադիր պայմաններից է`
բոլոր պաստառների վերևի մասում պետք է զետեղված լինեն սույն հայտարարության մեջ վերևում
պատկերված 3 կազմակերպությունների լոգոները,
իսկ ներքևի հատվածում` նաև մասնակից դպրոցի
անվանումը, քաղաքը, մարզը:
Մրցույթի
ընթացակարգ
Քայլ 1-Նոյեմբերի
13-20
ՀՀ
դպրոց-կենտրոնների միջոցով իրենց քլաստերների
դպրոցներում հայտարարել <Ծխելու դեմ լավագույն հակագովազդ> խորագրով պաստառների մրցույթ, որին պետք է մասնակցեն նաև
դպրոց-կենտրոնները:Մրցույթին մասնակից դպրոցներում պետք է ձևավորվեն նախաձեռնող
խմբեր՝ կազմված 5 աշակերտից, 1 ծնողից, 1 ուսուցչից, ովքեր դպրցում պետք է ներկայացնեն մրցույթի
ընթացակարգը, կանոնները, խրախուսեն սովորողներին մասնակցելու մրցույթին, համակարգեն ամբողջ մրցույթի նախապատրաստական, իրականացման և ամփոփիչ փուլերը:
Նախապատրաստական
աշխատանքների համար տրվում է 5 օր` նոյեմբերի 13-18-ը:Մրցույթին մասնակցում են դպրոցի առանձին խմբեր կամ
դասարաններ՝ տվյալ դպրոցի նախաձեռնող խմբի ղեկավարությամբ և աջակցությամբ:
Ծրագրի
աշխատանքային խումբը ամբողջ ընթացքում կաջակցի բոլոր մասնակից դպրոցներին՝
տրամադրելով խորհրդատվություն, լրացուցիչ նյութեր, որոնք կարող եք ներբեռնել նաև Facebook-ի <Ծխախոտի դեմ լավագույն հակագովազդ> բաց
խմբի էջից հետևյալ հասցեով` https://www.facebook.com/groups/1406416169593696/:
Մասնակից բոլոր դպրոցներում նոյեմբերի
19 և 20-ին կկազմակերպվի ներկայացված աշխատաքների ցուցահանդես, որի ընթացքում դպրոցի
բոլոր մասնակից անհատները, խմբերը կամ դասարանները կներկայացնեն իրենց աշխատանքերը,
կհրավիրվեն նաև ծնողներ, համայնքի բնակիչներ: Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին
հնարավորություն կտրվի մեկնաբանելու իրենց աշխատանքները:Ցուցահանդեսի վերջում տվյալ
դպրոցի նախաձեռնող խումբը դպրոցի տնօրենի հետ միասին կամփոփի մրցույթի արդյունքները,
կընտրվի իրենց դպրոցը ներկայացնող լավագույն պաստառը, որն էլ կտրամադրվի դպրոց-կենտրոնին
մինչև նոյեմբերի 22-ը:
Բոլոր մասնակից դպրոցները իրենց
համայնքի դպրոց-կենտրոնին նախապես պետք է տրամադրեն իրենց դպրոցում անցկացվող միջոցառման
օրն ու ժամը, մասնակիցների թիվը:
Քայլ 2.
Նոյեմբերի 25-26 -ին
դպրոց-կենտրոնները կկազմակերպեն ամփոփիչ ցուցահանդես` ներկայացնելով ինչպես
իրենց, այնպես էլ իրենց քլաստերի դպրոցներում ներդպրոցական մրցույթում լավագույնը
ճանաչված պաստառները: Ցուցահանդեսին կմասնակցեն ներկայացուցիչներ քլաստերի դպրոցներից,
համայնքի բնակիչներ, հրավիրված անձինք: Անհրաժեշտ է, որ դպրոց-կենտրոններում
կազմակերպված ամփոփիչ ցուցահանդեսները տեսագրվեն, իսկ ներկայացրած պաստառները՝
ֆոտոապարատով նկարվեն և մինչև նոյեմբերի 28 ուղարկվեն ewbngo@yahoo.com
էլ. հասցեով:
<Կրթություն
առանց սահմանի> ՀԿ-ի աշխատանքային խումբը Facebook սոցցանցում <Ծխելու դեմ հակագովազդ> խմբում կտեղադրի դպրոց-կենտրոնների
կողմից ուղարկված բոլոր աշխատանքերը քվեարկության համար: Քվեարկությունը կսկսվի
նոյեմբերի 29-ից և կավարտվի դեկտեմբերի 3-ին: Քվեարկությանը կարող է մասնակցել ցանկացած
մարդ` հավանելով/ սեղմելով like / տվյալ ներկայացված պաստառը:
Քայլ 3.
Դեկտեմբերի 4-ին կամփոփվեն մրցույթի արդյունքները` ըստ
քվեարկության: Ըստ տվյալ մարզից հավաքած ձայների քանակության`յուրաքանչյուր մարզից
կընտրվեն 3 պաստառներ, որոնք էլ կարժանանան առաջին, երկրորդ, երրորդ կարգի
մրցանակների և պատվոգրերի:
Դեկտեմբերի 6-ին Երևանում կկազմակերպվի
մրցանակաբաշխություն, կհրավիրվեն բոլոր հաղթող դպրոցների ներկայացուցիչները մրցանակներ
ու պատվոգրեր ստանալու համար:
Յուրաքանչյուր մարզից ընտրված առաջին կարգի մրցանակին
արժանացած պաստառներից կտպագրվեն 2014թ.օրացույցներ և կտրամադրվեն ՀՀ բոլոր
դպրոցներին:
Լրացուցիչ
տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք facebook-ի <Ծխելու դեմ լավագույն հակագովազդ> բաց խմբում տեղադրել ձեր հարցը կամ զանգահարել
հետևյալ հեռախոսահամարով` 099-560104 Լիլիթ Ադամյանին:
Մաղթում ենք հաջողություն:

sat lav migocarum e
ОтветитьУдалитьDektemberi 6-in Erevanum vortex e kayanalu mrcanakabashxutyun@
ОтветитьУдалить