понедельник, 11 ноября 2013 г.

<Ծխելու դեմ լավագույն հակագովազդ> պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում


Դպրոց-կենտրոնների հարգելի  տնօրեններ,
<Կրթություն առանց սահմանի> հասարակական կազմակերպությունը /ԿԱՍ ՀԿ/ <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության հետ համատեղ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է  <Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում> ծրագիրը, որի շրջանակներում հայտարարում է <Ծխելու դեմ լավագույն հակագովազդ> խորագրով  պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում:
<Ծխելու դեմ լավագույն հակագովազդ>  պաստառների մրցույթի նպատակն է  նպաստել հասարակության լայն շերտերի, հատկապես`  դպրոցականների շրջանում վաղ տարիքից ծխախոտի օգտագործման  կանխարգելմանը, առողջության վրա ծխելու վնասակար ազդեցության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցույթին կարող են մասնակցել  7-11րդ դասարանի անհատ աշակերտներ, աշակերտական առանձին խմբեր, դասարաններ, որոնք պետք է պատրաստեն A 3 ֆորմատի պաստառներ` ուղղված ծխելու դեմ հակագովազդին:

Պաստառներում կարող են ներկայացվել`
·         նկարներ, պատկերներ, ֆոտոնկարներ, կարգախոսներ, տարբեր նկարներից կազմված խճանկարներ` օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, օգտագործելով տարբեր համակարգչային ծրագրեր կամ ՏՀՏ գործիքներ/,
·          ձեռքի աշխատանքներ կամ ձեռքով նկարած նկարներ, որոնք պետք է լուսանկարվեն ինտերնետում տեղադրելու համար: 
Զգուշացում՝ մրցույթին ներկայացրած այն նկարները կամ պաստառները, որոնք պատրաստի վերցրած կլինեն ինտերնետից, տեղ չեն գտնի մրցույթում:
Մրցույթի պարտադիր պայմաններից է` բոլոր պաստառների վերևի մասում պետք է զետեղված լինեն սույն հայտարարության մեջ վերևում պատկերված  3 կազմակերպությունների լոգոները, իսկ ներքևի հատվածում` նաև մասնակից  դպրոցի անվանումը,  քաղաքը,  մարզը:


Մրցույթի ընթացակարգ

Քայլ 1-Նոյեմբերի 13-20
 ՀՀ դպրոց-կենտրոնների միջոցով իրենց քլաստերների դպրոցներում հայտարարել <Ծխելու դեմ լավագույն հակագովազդ> խորագրով  պաստառների մրցույթ, որին պետք է մասնակցեն նաև դպրոց-կենտրոնները:Մրցույթին մասնակից դպրոցներում պետք է ձևավորվեն նախաձեռնող խմբեր՝ կազմված 5 աշակերտից, 1 ծնողից, 1 ուսուցչից, ովքեր դպրցում պետք է ներկայացնեն մրցույթի ընթացակարգը, կանոնները, խրախուսեն սովորողներին մասնակցելու մրցույթին, համակարգեն ամբողջ մրցույթի նախապատրաստական, իրականացման և ամփոփիչ փուլերը:
Նախապատրաստական աշխատանքների համար տրվում է 5 օր` նոյեմբերի 13-18-ը:Մրցույթին մասնակցում են դպրոցի առանձին խմբեր կամ դասարաններ՝ տվյալ դպրոցի նախաձեռնող խմբի ղեկավարությամբ և աջակցությամբ:
Ծրագրի աշխատանքային խումբը ամբողջ ընթացքում կաջակցի բոլոր մասնակից դպրոցներին՝ տրամադրելով խորհրդատվություն, լրացուցիչ նյութեր, որոնք կարող եք ներբեռնել նաև Facebook-ի  <Ծխախոտի դեմ լավագույն հակագովազդ> բաց խմբի էջից հետևյալ հասցեով` https://www.facebook.com/groups/1406416169593696/:
Մասնակից բոլոր դպրոցներում նոյեմբերի 19 և 20-ին կկազմակերպվի ներկայացված աշխատաքների ցուցահանդես, որի ընթացքում դպրոցի բոլոր մասնակից անհատները, խմբերը կամ դասարանները կներկայացնեն իրենց աշխատանքերը, կհրավիրվեն նաև ծնողներ, համայնքի բնակիչներ: Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի մեկնաբանելու իրենց աշխատանքները:Ցուցահանդեսի վերջում տվյալ դպրոցի նախաձեռնող խումբը դպրոցի տնօրենի հետ միասին կամփոփի մրցույթի արդյունքները, կընտրվի իրենց դպրոցը ներկայացնող լավագույն պաստառը, որն էլ կտրամադրվի դպրոց-կենտրոնին մինչև նոյեմբերի 22-ը:
Բոլոր մասնակից դպրոցները իրենց համայնքի դպրոց-կենտրոնին նախապես պետք է տրամադրեն իրենց դպրոցում անցկացվող միջոցառման օրն ու ժամը, մասնակիցների թիվը: 

Քայլ 2.  
Նոյեմբերի 25-26 -ին  դպրոց-կենտրոնները կկազմակերպեն ամփոփիչ ցուցահանդես` ներկայացնելով ինչպես իրենց, այնպես էլ իրենց քլաստերի դպրոցներում ներդպրոցական մրցույթում լավագույնը ճանաչված պաստառները: Ցուցահանդեսին կմասնակցեն ներկայացուցիչներ քլաստերի դպրոցներից, համայնքի բնակիչներ, հրավիրված անձինք: Անհրաժեշտ է, որ դպրոց-կենտրոններում կազմակերպված ամփոփիչ ցուցահանդեսները տեսագրվեն, իսկ ներկայացրած պաստառները՝ ֆոտոապարատով նկարվեն և մինչև նոյեմբերի 28 ուղարկվեն ewbngo@yahoo.com էլ. հասցեով:
 <Կրթություն առանց սահմանի> ՀԿ-ի աշխատանքային խումբը Facebook սոցցանցում <Ծխելու դեմ հակագովազդ> խմբում կտեղադրի դպրոց-կենտրոնների կողմից ուղարկված բոլոր աշխատանքերը քվեարկության համար: Քվեարկությունը կսկսվի նոյեմբերի 29-ից և կավարտվի դեկտեմբերի 3-ին: Քվեարկությանը կարող է մասնակցել ցանկացած մարդ` հավանելով/ սեղմելով like / տվյալ ներկայացված պաստառը: 

Քայլ 3. 
           
Դեկտեմբերի 4-ին կամփոփվեն մրցույթի արդյունքները` ըստ քվեարկության: Ըստ տվյալ մարզից հավաքած ձայների քանակության`յուրաքանչյուր մարզից կընտրվեն 3 պաստառներ, որոնք էլ կարժանանան առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակների և պատվոգրերի:
Դեկտեմբերի 6-ին Երևանում կկազմակերպվի մրցանակաբաշխություն, կհրավիրվեն բոլոր հաղթող դպրոցների ներկայացուցիչները մրցանակներ ու պատվոգրեր ստանալու համար:
Յուրաքանչյուր մարզից ընտրված առաջին կարգի մրցանակին արժանացած պաստառներից կտպագրվեն 2014թ.օրացույցներ և կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք facebook-ի  <Ծխելու դեմ լավագույն հակագովազդ>  բաց խմբում տեղադրել ձեր հարցը կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 099-560104 Լիլիթ Ադամյանին:

Մաղթում ենք հաջողություն:




2 комментария: