Ս.թ. հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Լ.Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոցում անցկացվեց սեմինար պարապմունք բոլոր դասղեկների հետ՝ <<Դասղեկի պարտականությունները>> թեմայով: ՄԿԱԳ տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրեց դասղեկների աշխատանքի փուլային նկարագիրը: Համագործակցային մեթոդով կատարվեց խմբային աշխատանք: Դասղեկներից յուրաքանչյուրը ներկայացրեց դաստիարակչական աշխատանքների վերլուծությունը, դասարաններում առկա խնդիրները:


Комментариев нет:
Отправить комментарий