вторник, 24 сентября 2013 г.

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԵՐԵՎԱՆԻ N182 ԴՊՐՈՑՈՒՄ.

<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով սեպտեմբերի 21-ին Երևանի Գ. Էմինի անվ. N182 դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված ՀՀ Անկախության օրվան:
Դպրոցի բակը վերածվել էր տոնախմբության հարթակի, ուր թևածում էր հայրենի երկրի անկախությանը նվիրված երգն ու պարը: Միջոցառումը սկսվեց պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի ցուցադրմամբ ու մեկնաբանությամբ: Հնչեց պետական օրհներգը: Սովորողները նժդեհյան իմաստուն մտքերով ողջունեցին ներկաներին: 



Յուրաքանչյուր դասարան ներկայացավ իր ձևավորած սեղանով, պատրաստած վահանակով և կարգախոսով: Մրցեցին նաև ազգային երգով ու պարով: Հնչեցին Հայստանին նվիրված բանաստեղծություններ: Միջոցառումը եզրափակվեց ռազմամարզական մրցույթով՝ դաստակի ուժի չափում, ինքնաձիգի քանդում և հավաքում, կրակի վարում, նռնակի նետում հեռավորության:
Ձևավորվել էր ժյուրիի կազմ, որի նախագահն էր դպրոցի տնօրեն տիկին Ալավերդյանը: Մրցույթի ավարտից հետո տիկին Ալավերդյանը հաղթող դասարաններին պարգևատրեց պատվոգրերով, իսկ մյուս մասնակից դասարաններին՝ շնորհակալագրերով:


 Վերջում որպես երդում հնչեցին հետևյալ տողերը.«ԵՍ անկախՀայաստանի Հանրապետության վաղվա քաղաքացին եմ և շատ հպարտ եմ, որ մասն եմ կազմելու մի երկրի, որն ունի հնագույն պատմություն, հարուստ մշակույթ, ազգային ավանդույթներ: Այո´, ես հպարտ եմ, որ իմ ժողովուրդը սրով ու գրքով պահպանել է մեր երկրի գոյությունը, իսկ վաղը մենք պետք է շենացնենք այն»:







Комментариев нет:

Отправить комментарий