вторник, 24 сентября 2013 г.

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ N1 ԴՊՐՈՑՈՒՄ


Անկախության միջոցառման բացման խոսքը:

<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 22-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել էր ավագ դպրոցի աշակերտների ուժերով: Ելույթ ունեցան դպրոցի աշխորհրդի նախագահ Սյուզաննա Մամյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զոյա Պարանյանը, պատմության ուսուցչուհի Գայանե Վերանյանը: 

Իրենց հայրենաշունչ երգերով հանդես եկան 7-րդ դասարանի աշակերտուհի Արփինե Բեջանյանը, 6-րդ դասարանի աշակերտուհիներ Հասմիկ Անանյանը և Մարիամ Բեջանյանը: Իսկ երգչախմբի կատարումները յուրաքանչյուր միջոցառման զարդն են: Վերջում իրենց անմիջական խոսքն արտահայտեցին 12-րդ դասարանցիներ Դիանա Անանյանը, Վահագ Գիշյանը և դպրոցի շրջանավարտ Մելինե Գիշյանը:
Միջոցառման ընթացքում ծայրից ծայր թևածում էր հայկրենասիրական ոգին:
 Ելույթ է ունենում աշխորհրդի նախագահ Սյուզաննա Մամյանը:
 Երգչախմբի հրաշալի ելույթը:
 Դպրոցի շրջանավարտ Մելինե Գիշյանը իր խոհերն է արտահայտում անկախության տոնի առթիվ:
Միջոցառման մասնակիցներին ողջունում է Մարիամ Բեջանյանը <<Կարմիր, կապույտ, ծիրանագույն>> երգով:









<<Իմ անունն է Հայաստան>> երգը դպրոցի վոկալ անսամբլի հետ կատարում է Արփինե Բեջանյանը:















Հասմիկ Անանյանի ելույթը հիացրեց միջոցառման ներկաներին:



Комментариев нет:

Отправить комментарий