вторник, 24 сентября 2013 г.

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՏԱՇԱՏԻ N2 ԴՊՐՈՑՈՒՄ

 <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով սեպտեմբերի 21-ին Արտաշատ ք.-ի Հովհ. Թումանյանի անվան №2 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն էր: Դպրոցի բակում կազմակերպված առավոտյան տոնը էլ ավելի բարձրացրեց աշակերտների և մանկավարժների տրամադրությունը:
Դրան հաջորդեց I-IV դասարանների աշակերտների մրցույթը` կավճանկարչությունից: Աշխատանքային օրն ավարտվեց միջոցառումով, որին ներկա էին հյուրեր` կրթության վարչությունից, դպրոցի ազատամարտիկ շրջանավարտներ և այլոք:

 Խնդությունը, տոնական տրամադրությունը, հայրենասիրական երգն ու պարը միավորել էին միջոցառման մասնակիցներին ու դահլիճում ներկա ունկնդիրներին: Միջոցառման նպատակն էր` հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցության դաստիարակությունը:
Ներկաներին իրենց գեղեցիկ երգով ու ասմունքով հաճույք պատճառեցին II-IX դասարանների շնորհալի աշակերտները: Ամբողջ միջոցառումն ընթացավ սահիկահանդեսով` ուղեկցված Վ. Վարդանյանի «Հայաստան» երգով: 
 Միջոցառման վերջում ելույթ ունեցան դպրոցի« Հյուսիս» պարային համույթի սաները, որոնք շուրջպարն ավարտեցին կազմելով Հայաստան բառը:
Մեր ժողովրդի դարավոր երազանքն այսօր իրականություն է դարձել, և մեր սերնդին բախտ է վիճակվել վայելելու ազատ ու անկախ Հայաստանի խաղաղ ու լուսավոր կյանքը:





Комментариев нет:

Отправить комментарий