четверг, 25 апреля 2013 г.

Երկրի միջազգային օրը Գավառի N5 հիմն. դպրոցում

<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով ապրիլի 22-ին Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում նշվեց Երկրի միջազգային օրը: IX դասարանի աշակերտները կենսաբանության ուսուցչուհի Ի. Խաչիկյանի ջանքերով կազմակերպել էին միջոցառում <<Պահպանենք անտառները>> խորագրով: Շնորհանդեսը ավարտվեց փոքրիկ արջուկի խնդրանքով <<Պահպանեցե՛ք անտառը, չէ՞ որ դա իմ միակ ապրելավայրն է…>>: 
 Միջոցառման սկզբում աշակերտները պատմեցին մի փոքրիկ պատմություն: Պատմության մեջ պարզաբանվեց, թե ինչպես էին մարդիկ նախկինում վերաբերվում ծառերին, ինչպես էին կյանքի գնով պաշտպանում դրանք: Միջոցառման ընթացքում իններորդ դասարանի աշակերտները ներկայացրեցին անտառների դերն ու նշանակությունը բնության մեջ: Բերվեցին անտառի մասին բազմաբնույթ աֆորիզմներ և ասացվածքներ: Որից հետո պարզաբանվեց, թե ինչ վնասների կարող է հասցնել երկրագնդին անտառազրկումը: 
 Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը մի իմաստուն աֆորիզմով. <<Առաջին հատված ծառը նշանավորում է մարդկային քաղաքակրթության սկիզբը, վերջին հատված ծառը կլինի վերջը>>:







Комментариев нет:

Отправить комментарий