четверг, 25 апреля 2013 г.

Երկրի միջազգային օրը Եղեգնաձորի N1 հիմն. դպրոցում

<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով ապրիլի 22-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում նշվեց Երկրի միջազգային օրը: Էկոլոգիայի խմբակի անդամները կենսաբանության ուսուցչուհի Արմինե Մխիթարյանի ղեկավարությամբ իրենց կողմից վերամշակված թղթով պատրաստեցին պաստառ <<Վաղը ուշ կլինի >> վերնագրով: 
 1-ին դասարանցիները իրեց փոքրիկ թաթիկներով գրեցին իրեց ցանկությունները <<Իմ երեզած մոլորակի>> ծառաբնին: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մուրադյան Նունեն կազմակերպեց միջոցառում 7-9 դասարանցիների համար: Միջոցառման նպատակն էր աշակերտների մեջ հաղթահարել մայր բնության նկատմամբ անտարբերությունը, փորձել լուծել բնապահպանական խնդիրներ, պայքար երկիրն աղտոտելու և դանդաղ ոչնչացնելու գործելակերպի դեմ:


Комментариев нет:

Отправить комментарий