<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով ապրիլի 22-ին Քարագլխի դպրոց կենտրոնում մեծ շուքով նշվեց Երկրի միջազգային օրը: 9-12-րդ դասարանի աշակերտները հանդես եկան գրական – երաժշտական կոմպոզիցիայով: Նրանք ներկաներին ծանոթացրեցին տոնի պատմությանը. ում անվան հետ է կապված Երկրի օրը, 1882թ ապրիլի 22-ին կանաչապատման ինչ աշխատանքներ են կատարվել Նեբրասկա նահանգում, ինչքան մարդ է մասնակցել և ինչքան ծառ են տնկել: Դպրոց կենտրանի ուղարկած համառոտ տեղեկությունների հիման վրա կազմակերպվեց բաց դաս, որտեղ աշակերտները քննարկեցին բնապահպանական տարատեսակ խնդիրներ, որոնք վերաբերում էին ավտոմոբիլային երթևեկությանը, շրջակա միջավայրի մաքրությանը, ծառատունկներին: 12-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին հյուսիսային և հարավային կիսագնդերում Երկրի օրը և երկրի զանգերը՝ որպես հանգստության, խաղաղության, ընկերության, հավերժական եղբայրության, ժողովուրդների համերաշխության խորհրդանիշ:
Երկրի օրվա առիթով Քարագլխի դպրոցի աշակերտները մաքրեցին դպրոցի շրջակայքը, որպեսզի այն լինի ամենամաքուրն ու ամենագեղեցիկը, դպրոցամերձ տարածքում տնկեցին 100 ծառ, մաքրման աշխատանքներ կատարեցին Մեծ հայրենականում զոհվածների հուշարձան կոթողի, եկեղեցու և «Խաչքար» մատուռի շրջակայքում: Համատեղ ջանքերով լույս ընծայեցին պատի թերթեր հետևյալ խորագրերով՝ «Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է», «Երկրի օրը՝ մեր տան օրը», «Երկրի զանգը», «Երկրի օրը Քարագլխում » և այլն:







Комментариев нет:
Отправить комментарий