понедельник, 29 апреля 2013 г.

Քննարկում Մեղրու N1 միջն դպրոցում


2013 թ.-ի ապրիլի 25-ին Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում,որն հանդիսանում է տարածաշրջանի դպրոց-կենտրոն,կազմակերպվել էր <<Ինֆորմատիկա-8>> դասագրքի էլեկտրոնային տարբերակի քննարկումը,որին մասնակցում էին տարածաշրջանի դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչները:Նախապես ծանոթ լինելով էլ. տարբերակին`ծավալվեց բուռն քննարկում:


Քննարկման արդյունքում բոլորն էլ հանգեցին այն կարծիքին,որ դասագիրքն կազմված է լավ,հագեցած է լաբորատոր աշխատանքներով,դասագրքի վերջում առկա բառարանը կօգնի ճիշտ արտասանելու անգլերեն բառերը,սակայն բոլորն էլ այն կարծիքին էին,որ դասարանների խտությունն ու դասաժամի սղությունը թույլ չեն տալիս լիարժեք յուրացնելու դասագիրքը:
Ինքը`դասագիրքը շատ մատչելի է,իսկ մնացած,առաջին հայացքից չնկատված թերությունները կնկատվեն արդեն դասագիրքն դասապրոցեսում օգտագործելու ընթացքում:










Комментариев нет:

Отправить комментарий