<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով Ապրիլի 22-ը՝ որպես Երկրի միջազգային օր, նշվեց նաև Արարատի մարզի ք. Վեդիի Խ. Սողոմոնյանի անվան հ. 2 հիմնական դպրոցում: Դպրոցի դահլիճում կազմակերպվեց համապատասխան միջոցառում, որին ներկա էին համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ: Ուսուցչուհի ՝ Գայանե Արթենյանը սլայդերի կիրառմամբ ներկայացրեց տոնի պատմությունը: Միջոցառման բուն նպատակն էր աշակերտներին տեղեկացնել տոնի մասին և օգնել աշակերտներին աշխարհն ընկալել որպես փոխկապակցված համակարգ, փոխել վերաբերմունքը բնության հանդեպ:Միջոցառման ժամանակ աշակերտները ակտիվ մասնակցուում էին էկոլոգիական հարցերի քննարկմանը: Նշենք նաև, որ մեր դպրոցը համագործակցելով «Կանաչ դպրոց» նախագծի հետ՝ իրականացնում է բազում բնապահպանական աշխատանքներ (թղթի թափոնների և պլաստիկ տարրաների հավաքում, ծառատունկ և այլն ), որը նպաստում հաղթահարել անտարբերությունը Մայր բնության հանդեպ և բարձրացնում է աշակերտների պատասխանատվությունը խնամքով վերաբերելու մեր Երկիր մոլորակին:





Комментариев нет:
Отправить комментарий