суббота, 13 апреля 2013 г.

Տիեզերագնացության միջազգային օրը Մարտունու ավագ դպրոցում.


<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով Մարտունու ավագ դպրոցում ապրիլի 12-ին կայացավ Տիեզերագնացության օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Աշակերտների հարցերին պատասխանեց դպրոցի տնօրեն` ֆիզիկայի ուսուցիչ Վրույր Ավետիսյանը: Միջոցառումը նաև ֆիզիկայի և ինֆորմատիկայի համատեղ դաս էր: 
                                                 
Ինֆորմատիկայի ուսուցչուհին աշակերտների հետ միասին ներկայացրին ցուցադրությունը, իսկ պարոն Ավետիսյանը ցուցադրված տեսանյութերի հետ մեկտեղ բացատրեց տիեզերանավի թռիչքը, անկշռելիության վիճակը: Միջոցառումը նաև դպրոցի նորաստեղծ համակարգչային դասարանի բացումը հանդիսացավ: Ուսուցիչները ը աշակերտները ցուցադրումը տեսան նոր ստացված էլեկտրոնային գրատախտակի վրա:                                                                        





Комментариев нет:

Отправить комментарий