<<Դպրոց-կենտրոնների միություն>>
իրավաբանական անձանց միության
առաջարկով ապրիլի 12-ին Գավառի N5
հիմնական դպրոցում նշվեց
համաշխարհային տիեզերագնացության
օրը: Աշակերտները խոսեցին ընդհանուր
տիեզերագնացության մասին, այնուհետև
տիեզերակայանների և տիեզերանավերի ստեղծման աշխատանքների մասին հաղորդեցին տեղեկություններ:
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տիեզերական ռեկորդներին: Ներկայացվեց առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի, կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի, առաջին անգամ բաց տարածություն դուրս եկած Ալեքսեյ Լեոնովի, ամենաերկար ժամկետով տիեզերքում մնացած Վալերի Պոլյակովի մասին: Ամբողջ միջոցառման ընթացքում յուրաքանչյուր թեմայի շուրջ անցկացվեց շնորհանդես: Միջոցառումը հետաքրքիր տեղեկություններով ամփոփեց դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը:
Комментариев нет:
Отправить комментарий