<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով ապրիլի 12-ին Մեծամորի N1 դպրոցը կազմակերպեց տիեզերագնացության օրվան նվիրված հետաքրքիր միջոցառում, որին մասնակցում էին դպրոցի IX դասարանի աշակերտները` ուսուցիչներ Ի. Խաչատրյանի և Լ. Ստեփանյանի ղեկավարությամբ:
Ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները, և՛ ծնողները: Առաջին փուլում ընդհանուր զրույցով աշակերտները երկայացրին տիեղերագնացության պատմությունը որպես Խորհրդային Միության գիտության նշանավոր ձեռքբերում:
Սովորողները ներկայացրել էին մոտ 20
ռեֆերատներ, պատի թերթեր,
լուսանկարներ: Աշակերտներ Ն.
Բաբայանը, Թ. Մանուկյանը, Լ. Շարոյանը
իրենց ռեֆերատներում ներկայացրին Յուրի
Գագարինի և տիեզերագիտության անցած
ուղին, դեպի տիեզերք առաջին թռիչքը
համարելով խորհրդային գիտության
նշանավոր ձեռքբերում:
Մասնակիցները դիտեցին տեասֆիլմեր նվիրված Յուրի Գագարինին և տիեզերագիտության անցած ուղուն: Կարևորվեց նաև գիտութայն հայ մեծ երախտավոր Վիկտոր Համբարձումյանի ներդրումը աստղագիտության և տիեզերագիտության զարգացման գործում:
Սովորողները կարևորեցին միջոցառման
կրթադաստիարակչական նշանակությունը,
անգամ բանաստեղծություններ
արտասանեցին Հովհաննես Թումանյանի և
Հովհաննես Շիրազի` տիեզերքին, մարդկային
կեցության նպատակներին նվիրված
ստեղծագործություններից: Միջոցառման
լավագույն մասնակիցները խրախուսվեցին
դպրոցի տնօրինության կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий