суббота, 13 апреля 2013 г.

Տիեզերագնացության միջազգային օրը Երևանի համար 43 ավագ դպրոցում.

 <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության առաջարկով Երևանի Գր զոհրապի անվան համար 43 ավագ դպրոցում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ նվիրված տիեզերագնացության օրվան: Խաղին մասնկացում էին Էրեբունի համայնքի մի քանի հիմնական դպրոցների աշակերտները:Մասնակցում էին հ.6,հ.43,հ.45,հ.49,հ.160,հ.178,հ.64,հ.35 դպրոցների աշակերտները: Նախնական վիճակահանությամբ ընտրվել էին 6 թիմերի կազմերը: Գիտակները խաղում էին համակարգչի դեմ: Յուրաքանչյուր թիմ պատասխանեց 2 հարցի: Թիմի անունը՝ <<Էրեբունի>>: 
 Թիմի կարգախոսը՝<<Մեր հաղթանակը մեր հավաքական ուժի մեջ է>>: Խաղն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Գիտակները հարցերին տվեցին ճիշտ և գրագետ պատասխաններ: Նրանք խաղին լավ էին նախապատրաստվել,կարողացան ներկայացնել իրենց գիտելիքները տիեզերքի,աստղերի,արեգակնային համակարգի,գալակտիկայի մասին: <<Սև արկղ>> կոչվող փուլը նույնպես հետաքրքիր էր: Արկղում դրված էր կշեռք,և գիտակները կարողացան գուշակել,թե ինչի մասին է խոսքը: Երաժշտական ընդմիջման կատարումը համահունչ էր օրվա թեմային և տրամադրությանը: Հաղթահարվեց նաև այն մտավախությունը,որ կար խաղի սկզբում, թե ինչպես են միմյանց հետ համագործակցելու իրար անծանոթ երեխաները: Երկու հարց էլ տրվեց հանդիսատեսին: 
 Նրանց պատասխանները ճիշտ էին և ամբողջական: Խաղն ավարտվեց 12:1 հաշվով՝ հոգուտ գիտակների: Հանդիսատես աշակերտները հայտնեցին իրենց տպավորությունը խաղից և ցանկություն հայտնեցին միասնական խաղերը դարձնել շարունակական: Խոսեցին նաև տարբեր դպրոցներից եկած ուսուցիչները ,որոնք գովասանքի խոսքեր ասացին խաղի կազմակերպիչների հասցեին:
 Դպրոցի տնօրեն Ռ.Բեգջանյանը շնորհավորեց գիտակներին հաղթանակի համար,ողջունեց խաղին ներկա մյուս աշակերտներին,հարցրեց նրանց նախասիրությունների մասին:Որպես հիշատակ բոլոր մասնակիցները ստացան պատկերազարդ գրքեր: Վերջում բոլոր ներկաները միասին երգեցին <<Տիեզերք>> երգը և բաժանվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Комментариев нет:

Отправить комментарий