2014 թ. փետրվարի
27-ից մարտի 2-ը ք. Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության տարեկան համաժողովը:
Համաժողովի բացման արարողությանը, որը կայացավ փետրվարի 28-ին, հրավիրված էին բազմաթիվ
հյուրեր՝ կրթության ոլորտի պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ, միության անդամ դպրոցների տնօրեններ:
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը խոսեց բարեփոխումների ընթացքի, դրանցում հասարակայնության ներգրավման և բազմաթիվ այլ խնդիրների մասին: «Դպրոց-կենտրոններ միության» նախագահ, Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ամփոփեց 2012-2013թթ միության իրականացրած աշխատանքները և ծրագրային ուղղությունները: Ընթերցվեցին նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Երևանի քաղաքապետի ուղերձները:
Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը:
«Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամի միջև ստորագրվեց հուշագիր, ըստ որի՝ UWC Դիլիջան դպրոցը և «Դպրոց
կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը պատրաստակամություն են հայտնում նպաստելու Հայաստանի՝ համաշխարհային կրթական քարտեզի վրա կարևոր դիրք ձեռք բերելու գործընթացին:
Комментариев нет:
Отправить комментарий