среда, 5 марта 2014 г.

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՎԱՆԱՁՈՐԻ Հ. 17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

    «Մայրենի լեզուն մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»:
Ստ. Զորյան

 «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Վանաձորի Մ. Խորենացու անվ. հ. 17 ավագ դպրոցում Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը 10-12-րդ դասարանի լավագույն աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր «Մեր հավերժի բանալին մեր լեզուն է» խորագրով ցերեկույթ՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Փետրվարի 21-ին տոնական տրամադրությունն էր թևածում Վանաձորի N17 ավագ դպրոցում:

 Միջոցառման նպատակն էր մի անգամ ևս արժևորել, սեր, հպարտություն ու հոգատարություն դրսևորել մայրենի լեզվի նկատմամբ:
Ուսուցչուհին տոնի առթիվ շնորհավորեց բոլորին, նշեց տոնի նշանակությունը և միջոցառման նպատակը: Ցանկացավ, որ հայոց լեզուն գիտակցվի որպես ազգային բարձրագույն արժեք, որ աշակերտները էլ ավելի սիրեն և արժեվորեն, լավ սովորեն, ճիշտ խոսեն, անաղարտ պահեն մեր ոսկեղենիկ ու քաղցրաբար հայոց լեզուն: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին մայրենի լեզվի դերն ու նշանակությունըմարդու համար, արտասանեցին բանաստեղծություններ, մեջբերեցին գնահատանքի ու հիացմունքի խոսքեր, հայ և օտարազգի նշանավոր մարդկանց ասույթներ հայոց լեզվի մասին: Հնչեցին ներ երգեր: Գեղեցիկ ասմունքը ուղեկցվում էր Տիգրան Մանսուրյանի հոգեզմայլ երաժշտությամբ և Հայաստանի տեսարժան վայրերի ցուցադրությամբ: Միջոցառումն ավարտվեց շուրջպարով:
Տոնական մթնոլորտն ապահովված էր, և աշակերտները հասկացան, որ հայոց լեզուն ամենօրյա հոգածության կարիք է զգում, որ չպետք է հանդուրժենք որևէ կամայական վերաբերմունք և ոտնձգություն մեր հրաշալի լեզվի նկատմամբ: Որոշվեց, որ միջոցառումը դառնա ավանդական, և հետայսու դպրոցում ամեն տարի փետրվարի21-ը նշվի որպես մայրենի լեզվի միջազգային օր:



Комментариев нет:

Отправить комментарий