вторник, 17 сентября 2013 г.

«Դպրոց -կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը դարձավ «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի (''European Association of Teachers'')  անդամ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ հանդիսացող բոլոր դպրոցներին:
«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Այն հիմնադրվել է 1956 թ. Փարիզում: Ներկայումս կազմակերպությունն ունի մասնաճյուղեր շուրջ 25 եվրոպական երկրներում:
«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ին անդամակցում են ավելի քան 25,000 ուսուցիչներ, տնօրեններ և կրթության ոլորտի մասնագետներ:
«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա>-ն պարբերաբար կազմակերպում է միջազգային համաժողովներ, դասընթացներ` համախմբելով կրթության ոլորտի բոլոր այն մասնագետներին, որոնց միավորում են ընդհանուր հիմնախնդիրներ:
«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի նպատակներից են.
·      միավորել ուսուցիչներին` ստեղծելով Եվրոպական Միության կրթական պլատֆորմ,
· նպաստել կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանը և դրանց լուծմանը,
·        խթանել բազմակողմանի համագործակցությունը դպրոցների միջև:
Հարգանքով`
ՀՀ ԱԺ պատգամավոր,
«Դպրոց -կենտրոնների միություն»
իրավաբանական անձանց միության
 նախագահ Ռուզաննա Մուրադյան

Комментариев нет:

Отправить комментарий