среда, 4 сентября 2013 г.


        Սիրելի՛ տնօրեններ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, դպրոցականներ,
Շնորհավորում ենք Ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին:
       Ցանկանում ենք, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:
        Շնորհավորում ենք նաև կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին ցանկանալով աշխատանքային նոր լիցքեր և եռանդ, քանի որ նրանց ամենօրյա և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության հիմնական ներուժի` մարդկային ռեսուրսի զարգացումը: Լիահույս ենք, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերաարժևորման տարի:

Հարգանքով,
<<Դպրոց-կենտրոնների միություն>>
իրավաբանական անձանց միության թիմ

Комментариев нет:

Отправить комментарий