воскресенье, 19 мая 2013 г.

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԳԱՎԱՌԻ N5 ԴՊՐՈՑՈՒՄ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Գավառի N5 hիմնական դպրոցի V-IX դասարանների աշակերտները, Հայաստանում Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում անցկացվող միջոցառումներին ընդառաջ, այցելեցին Գավառի Երկրագիտական թանգարան: Աշակերտները եղան թանգարանի բոլոր սրահներում, լսեցին թանգարանի գիտաշխատող Հասմիկ Հովեյանի բացատրությունները, նրան ուղղեցին բազմաբնույթ հարցեր: - Ճիշտ է, մենք եղել էինք թանգարանում, բայց այսօր կարծես ամեն ինչ այլ լույսով ենք ընկալում, բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունն ու սրբորեն պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները, - արտահայտվեցին աշակերտներից շատերը:





Комментариев нет:

Отправить комментарий