вторник, 21 мая 2013 г.

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՎԵԴԻԻ N2 ԴՊՐՈՑՈՒՄ


«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով mայիսի 18-ին Արարատի մարզի ք. Վեդիի Խ. Սողոմոնյանի անվան հ. 2 հիմնական դպրոցի  դահլիճում կազմակերպվել է միջոցառում նվիրված Թանգարանների միջազգային օրվան: Ուսուցչուհի Անահիտ Թևոսյանը բովանդակալի կերպով ներկայացրեց տոնի էությունը և ծագումը: Ցուցադրվեցին նախատեսված նյութեր տոնի կապակցությամբ, աշակերտներին ներկայացրեցին և տեղեկացրեցին Հայաստանում գործող թանգարանների մասին: Հավելյալ նյութ ներկայացրեցին նաև ուսուցչուհիներ՝ Ա. Հովսեփյանը և Ն. Ամիրջանյանը: Աշակերտները նույնպես կիսվեցին իրենց տպավորություններով և խոսեցին այն թանգարանների մասին, որտեղ նրանք գտնվել են:











Комментариев нет:

Отправить комментарий