четверг, 2 мая 2013 г.

Ջազի միջազգային օրը Գավառի N5 հիմնական դպրոցում

 «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզի Գավառի N5 հիմնական դպրոցում նշվեց ջազի միջազգային օրը: Միջոցառումը կազմակերպվել էր փոխտնօրեն Թ. Սայադյանի և 8-9-րդ դասարանների այն աշակերտների ջանքերով, ովքեր սիրում և հետաքրքրվում էին ջազով: Աշակերտները ներկայացրին տեղեկություններ աշխարհահռչակ ջազ-երաժիշտների մասին: Աշակերտների կողմից մեծ ուշադրության էին արժանացել հատկապես հայկական ջազում մեծ ներդրում ունեցած հայտնի դաշնակահարներ, կոմպոզիտորներ և երգիչներ: 
 Միջոցառման ընթացքում ներկաները նաև հնարավորություն ունեցան վայելելու համաշխարհային ճանաչում ստացած մի շարք ջազային ստեղծագործություններ: Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը՝ նշելով, որ այս միջոցառումն օգնեց պարզելու, որ աշխարհում ջազ լսող մարդկանց 5%-ի մեջ մտնում են նաև մեր դպրոցի որոշ աշակերտներ, ովքեր ոչ միայն հետաքրքրված են ջազով, այլև հենց իրենք են կատարում ջազային ստեղծագործություններ:




Комментариев нет:

Отправить комментарий