четверг, 2 мая 2013 г.

Վեդիի Խ. Սողոմոնյանի անվ. հ.2 հիմնական դպրոց

 Արդեն չորրորդ տարին է, որ բոլորիս հուզող այն խնդրին, թե ինչ ճակատագրի են արժանանում Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ծաղիկները, արդեն ստացել է իր լուծումը: Ծաղիկներն անմար կրակի մոտից տեղափոխվում է հուշահամալիրի այլ, ավելի ազատ տարածք, տեսակավորվում է: Ծաղկաթերթերն զգուշորեն առանձնացվում են ցողուններից և տերևներից: Ծաղկաթերթերը վերամշակվում են հատուկ եղանակով, որից հետո ստացվում է թուղթ, հետագայում օգտագործվում է բացիկներ, ծրարներ պատրաստելու նպատակով, իսկ ցողունները և տերևները դառնում են բնական պարարտխառնուրդ և օգտագործվում են հենց Ծիծեռնակաբերդի ծառուղիների, ինչպես նաև այլ այգիների մշակման համար:
 Բացառություն չէր նաև այս տարվա ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկահավաքի հերթական ակցիան: Անզեն աչքով էլ երևում էր, որ այս տարի ծաղիկներն ավելի շատ էին քան նախորդ տարիներինը, ուստի մասնակիցների շրջանակն էլ ավելի մեծ էր:
 Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությանը մասնակցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն իր տիկնոջ հետ, Արևորդիները, «Կանաչ դպրոց» նախագծի աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից, ‹‹Դեպի Հայք›› հիմնադրամի կամավորները, Հայաստանի ազգային Սկաուտական շարժում ՀԿ-ի անդամ ները, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի սաները, ինչպես նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները: 
 2012 թվականից ք. Վեդիի Խ. Սողոմոնյանի անվ. հ.2 հիմնական դպրոցը համագործակցում է «Կանաչ դպրոց» նախագծի հետ և իր մասնակցությունն ունեցավ Մեծ Եղեռնի զոհերի Հուշահամալիրում կազմակերպված ավանդական ծաղկահավաքին: Աշակերտները և ուսուցիչները միահամուռ ջանքերով իրականացնում էին նախատեսված աշխատանքները, որոնք ուղղված էին ծաղիկների մշակմանը:

Комментариев нет:

Отправить комментарий