среда, 8 мая 2013 г.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ԱՐՄԱՎԻՐԻ N1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

 «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N1 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված <<Շուշիի ազատագրման 21ամյակին>>, <<Հայրենական մեծ պատերազմի 68ամյակին>> և <<Ազգային բանակի կազմավորմանը>>: Աշակերտները ներկայացրեցին այդ պայքարում հայ ժողովրդի դրսևորած ոգու արիությունն ու պայքարը: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: 
Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին: Օրվա ընթացքում ռադիոհանգույցի միջոցով հնչում էր հայրենասիրական երգեր, ինչը կնպաստի աշակերտների հայրենասիրական ոգու դաստիարակմանը: Ներկայացրեցին խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կյանքը, գործունեությունը և ներդրումը հայրենական մեծ պատերազմում:

Комментариев нет:

Отправить комментарий