«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Գավառի N5 հիմնական դպրոցի VIII և IX դասարանների աշակերտները զինղեկ Վ. Սարգսյանի և ՄԿԱ –ի գծով տեղակալ Թ. Սայադյանի հետ այցելեցին զորամաս: Աշակերտները ծանոթացան զինվորականների կենցաղին, եղան հանգստի սենյակում, զրուցեցին զինվորների հետ, միասին երգեցին Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի հիմները:Նրանք մայիսյան հաղթանակներին նվիրված գրական-երաժշտական միջոցառումը անցկացրին զորամասում:
Հնչում է <<Вставай страна>> - երգը, որի հնչյունների տակ քայլում են զինվորները, ապա աշակերտները ներկայացնում են պատերազմի սկիզբը, ԽՍՀՄ զորքերի հաղթանակները: Խոսում են հայկական դիվիզիաների հաղթական երթի մասին, անուն առ անուն հիշում հերոսներին.
Հիշենք բոլորին անուն առ անուն.
Դա մեռածներին պետք չէ , ես գիտեմ,
Բայց ապրողներին շատ է հարկավոր:
_Մայիսի 9-ը կրկնակի տոն է հայ ժողովրդի համար,_ասում են աշակերտները: Ներկայացնում են Շուշիի ազատագրումը, կարդում բանաստեղծություններ նվիրված Արցախյան ազատամարտիկներին, կատարում երգեր:
Փառք Ձեր անունին, որ այդ ահարկու
Կռվից դուրս եկաք փառքով ու պատվով
Անմահ հերոսներ, մեր ազատամարտիկներ:
Միջոցառման վերջում հնչում են հայկական բանակին նվիրված երգեր: Երգում էին բոլորը միասին և՜ զինվորները, և՜ աշակերտները, մեկ անգամ ևս ապացուցելով, որ մեր բանակը հաղթական է, որ հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է:

Комментариев нет:
Отправить комментарий