пятница, 17 мая 2013 г.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Սույն թվականի մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի Խ. Աբավյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմի խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 68 ամյակին և Շուշիի ազատագրման 21 ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի շնորհաշատ ուսուցչուհի Նարինե Թադևոսյանը ` 11 իրավագիտական հոսքի աշակերտների հետ միասին: 

Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ, վետերաններ և Սևան համայնքի կրթության և մշակույթի բաժնի ներկայացուցիչներ: Միջոցառումը կրում էր <<Մենք ընկածների պարտապաններն ենք>> խորագիրը: Այն սկսվեց <<Քաջ նազար>> բեմադրությամբ, որը վերցված էր <<Հին օրերի երգը>> կինոնկարի մի փոքր հատվածից: Այնուհետև Լևիտանը իր բամբ ձայնով հայտարարեց պատերազմի սկիզբը: Ընթացքւմ հնչեցին հայրենասիրական երգեր,պանծալի մարշալների անուններ,նրանց անցած փառապանծ ուղին 
 Աշակերտների հետ միջոցառմանը մասնակցւմ էր նաև դասղեկը,որը փայլուն կատարեց Հայաստան մայրիկի դերը,նա այնպես հուզիչ կատարեց երգը,որ դահլիճում նստածները ,անկախ իրենցից , արտասվեցին: Իրենց փայլուն կատարմամբ աչքի ընկան շնորհաշատ աշակերտներ Սամվել Հունանյանը,Էմիլ Զոհրաբյանը,Արայիկ Հարությունյանը, Լուսինե Մովսիսյանը, Հասմիկ Աղաջանյանը և ուրիշներ: Միջոցառման ընթացքում էկրանի վրա ցուցադրվում էր պատերազմական հատվածներ և մարշալների նկարներ: Նշվեց Շուշիի փառապանծ ազատագրման պատմւթյունը, որի հաղթանակով մեզ`հայերիս համար , մայիսի 9-ը դարձավ կրկնակի տոն, ինչո±ւ չէ նաև եռակի` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման: Միջոցառումն ավարտվեց <<Քաջ Նազար>>-ով, Լևիտանի հաղթանակի լուրի ազդարարմամբ, <<Հաղթանակի օրը>> գեղեցիկ երգով: Հյուրերը հեռացան ` մեծ բավականություն ստացած:



Комментариев нет:

Отправить комментарий