пятница, 17 мая 2013 г.

 2013 թ.մայիսի 14 – ին Ալավերդու № 1 դպրոցում «ՈՒսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի նախագծի մշակման ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար, որին մասնակցում էին 12 դպրոցների 26 ուսուցիչներ:  Սեմինարը վարում էին դպրոցի տնօրեն Սեդա Վահրամյանը և աշխարհագրության ուսուցչուհի Կարինե Ռամազյանը։ 
 Սեմինարը կազմակերպվեց երկու նիստով և տևեց 3 ժամ, որի ընթացքում մասնակիցները խմբային և անհատական աշխատանքի միջոցով ծանոթացան «ՈՒսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի նախագծին, քննարկեցին փաստաղթղի առանձին բաժիններ, արեցին մի շարք առաջարկներ, որոնք հիմնականում խմբագրական-սրբագրական բնույթի էին։ 
  Սեմինարի առաջին հատվածում մասնակիցներին առաջարկվեց լրացնել հարցաթերթիկները, ինչպես նաև «Կրկնակի գրառումների» մեթոդով կազմված բաշխման նյութը։ Երկրորդ նիստի ժամանակ մասնակիցներն աշխատեցին խմբերով և քննարկեցին ներկայացվող փաստաթղթի բաժինները՝ անելով գործնական առաջարկներ։ Սեմինարի վերջում մասնակիցներին բաժանվեցին հարցաթերթիկներ, որոնց օգնությամբ նրանք պետք է հասարակական կարծիքի ուսումնասիրություն կազմակերպեն իրենց դպրոցներում։
Սեմինարից հետո քննարկվել-համակարգվել են այդ առաջարկները, որոնք և ներկայացնում ենք ստորև։ 1. 5-րդ («ՈՒսուցչի էթիկայի նորմերի կենսագործումն ու վերահսկումը» բաժնում մանրամասնել կամ ընդհանուր գծերով նշել, թե ինչ որոշումներ կայացնելու իրավասություն ունի հանձնախումբը։ 2. Հավելվածում գրված «Փաստաթղթում օգտագործված հիմնական հասկացությունների պարզաբանումներ» բաժինը ՀՀ օրենքների օրինակով ներառել բուն փաստաթղթի 3-րդ հոդվածում։

Комментариев нет:

Отправить комментарий