суббота, 11 мая 2013 г.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ԳՈՒԳԱՐՔԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ.

 «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Գուգարքի Հ. Շիրազի անավան ավագ դպրոց-կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված «Մայիսյան հաղթանակներին» և ՆԶՊ դասասենյակը 1994թ. զոհված զինծառայող Արտեն Հարությունյանի անունով անվանակոչելուն: 
 Միջոցառման նախօրեին ՊՆ 40133 զորամասի սպաները դպրոցի 10-րդ դասարանցիների հետ անց կացրին հայրենասիրական դաս «Մայիսյան հաղթանակները» թեմայով և համատեղ ուժերով մաքրեցին գյուղում գտնվող հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքը, կատարեցին ծառատունկ:
  Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 6-12-րդ դասարանի աշակերտները: Միջոցառմանը ներկա էին նաև ԵԿՄ-ի Գուգարքի տարածաշրջանի բաժանմունքի երկրապահներ, որոնց առաջարկով ՆԶՊ դասասենյակը անվանակոչվեց 1994թ. հունիսի 18-ին Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայող, մեր դպրոցի շրջանավարտ` Արտեն Աշխարբեկի Հարությունյանի անունով:
  Դասասենյակի բացման ժամանակ ժապավենը կտրեցին ԵԿՄ Գուգարքի տարածաշրջանի բաժանմունքի ղեկավար Սամվել Սաքանյանը և զոհված զինծառայողի մայրը՝ Անգին Հարությունյանը: Միջոցառման ավարտին ծաղիկներ դրեցին դպրոցի հարևանությամբ գտնվող հայրենական մեծ պատերազմում զոհված Գուգարքցիների հուշատախտակի մոտ:
















Комментариев нет:

Отправить комментарий