суббота, 11 мая 2013 г.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ Հ.3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ.

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով մայիսի 9-ին «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ աշակերտներ` ՄԿԱԳՏՏ` Կարեն Դարբինյանի, դպրոցի զինղեկ` փոխգնդապետ Կարապետ Ղազարյանի, պատմության մեթոդական միավորման ուսուցչուհի` Հերմինե Սիմոնյանի, ինֆորմատիկայի ուսուցչուհի` Ազգանուշ Հարությունյանի, դպրոցի բուժքույր` Լուսինե Հայրապետյանի, ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Մանվել Մանուկյանի հետ այցելեցին «Մայր Հայաստան» հուշահամալիր իրենց հարգանքի տուրքը տալու 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմին հերոսաբար զոհված հերոսների հիշատակին:
 Հուշահամալիրում ներկա էին Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Գյումրու ոստիկանության, Ռուսաստանի Դաշնության զիվորականության բարձրաստիճան պաշտոնյաներ: Տեղի ունեցավ զինվորական զորահանդես: Աշակերտները մեծ տպավորությամբ հեռացան հուշահամալիրից: 

Комментариев нет:

Отправить комментарий