2012թ. դեկտեմբերի 5-ին Արտաշատ ք. Հովհ. Թումանյանի անվան №2 միջն. դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո` <<Նա մարդ էր, պոետ ու քաղաքացի>> խորագրով` նվիրված 20-րդ դարի լեգենդ Ե. Չարենցի ծննդյան 115, առաջին բանաստեղծության 100 ամյակներին և մահվան 75-ամյա տարելիցին: Միջոցառման ընթացքում կերպավորվեց Չարենց մարդը, պոետն ու քաղաքացին: Առաջին բանաստեղծությունից մինչև վերջինը ձգվող շղթայում հանդիսատեսը հիացավ Ե. Չարենցի բանաստեղծական անթաքույց տաղանդով` ըմբոշխնելով Ա. Ղոնդաղզյանին, Կ. Քոթանճյանին, Ա. Տիգրանյանին, Ա. Չարենցին և մյուսներին նվիրված գողտրիկ բանաստեղծությունները, որոնք ուղեկցվում էին <<Լուսամփոփի պես...>>, <<Էլի գարուն կգա>>, <<Կուզեմ հիմի...>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>> և այլ երգերի ինքնատիպ կատարումներով: Իսկ <<Տաղարան>> շարքում Ե. Չարենցն ու Սայաթ-Նովան իրենց սրտի մրմունջն էին հղում գոզալին: 1935-37թվականների զոհ դարձած Ե. Չարենցը ևս անցավ Գողգոթայի ճանապարհով, որը հմտորեն ներկայացրեցին միջոցառման մասնակից աշակերտները: Երեկոյի ավարտին 75 գանգրահեր մանուկներ ծաղիկներ դրեցին բանաստեղծի թվացյալ շիրիմին` նշելով, որ Չարենցը գերեզման չունի, նրա գերեզմանը հայ ժողովրդի հոգում է: Միջոցառումը նորություն էր իր բնույթով, քանի որ այն ինտեգրված էր, մասնակցում էին Արտաշատ ք.-ի №1, №2, №3 և ավագ դպրոցի աշակերտները: <<Նմանօրինակ միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում, և մյուս դպրոցները ևս, ցանկալի է, որ հետևեն այս փորձին>>, - իր ելույթում նշեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` տիկին Ա. Հակոբյանը: Արարատի մարզի փոխմարզպետ Ա. Մինասյանն էլ հավելեց, որ Արտաշատ ք. №2 դպրոցում նմանօրինակ միջոցառումները նորություն չեն, ներկաները միշտ էլ տպավորված են հեռացել դահլիճից, սակայն այս մեկն իր նորարարությամբ մեր մարզում առաջինն էր, որի մտահղացման համար շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Ն. Նիկողոսյանին և միջոցառման կազմակերպիչ հ. լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Գիվարգիզյանին: Միջոցառմանը մասնակցում էին Արտաշատ ք. դպրոցների տնօրենները, հ. լեզվի և գրականության ուսուցիչները և շատ այլ հյուրեր: Միջոցառմանն իր ներկայությամբ պատվել էր նաև բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը, որն իր ելույթում հիացմունքի ու բարեմախթանքի խոսքեր հղեց մասնակիցներին` նշելով, որ Չարենցը իրավամբ հավերժ կապրի հայ ժողովրդի սրտում:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաքելությունն է նպաստել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով:
вторник, 8 января 2013 г.
Արտաշատի թիվ 2 դպրոցում միջոցառում նվիրված Ե. Չարենցին
2012թ. դեկտեմբերի 5-ին Արտաշատ ք. Հովհ. Թումանյանի անվան №2 միջն. դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո` <<Նա մարդ էր, պոետ ու քաղաքացի>> խորագրով` նվիրված 20-րդ դարի լեգենդ Ե. Չարենցի ծննդյան 115, առաջին բանաստեղծության 100 ամյակներին և մահվան 75-ամյա տարելիցին: Միջոցառման ընթացքում կերպավորվեց Չարենց մարդը, պոետն ու քաղաքացին: Առաջին բանաստեղծությունից մինչև վերջինը ձգվող շղթայում հանդիսատեսը հիացավ Ե. Չարենցի բանաստեղծական անթաքույց տաղանդով` ըմբոշխնելով Ա. Ղոնդաղզյանին, Կ. Քոթանճյանին, Ա. Տիգրանյանին, Ա. Չարենցին և մյուսներին նվիրված գողտրիկ բանաստեղծությունները, որոնք ուղեկցվում էին <<Լուսամփոփի պես...>>, <<Էլի գարուն կգա>>, <<Կուզեմ հիմի...>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>> և այլ երգերի ինքնատիպ կատարումներով: Իսկ <<Տաղարան>> շարքում Ե. Չարենցն ու Սայաթ-Նովան իրենց սրտի մրմունջն էին հղում գոզալին: 1935-37թվականների զոհ դարձած Ե. Չարենցը ևս անցավ Գողգոթայի ճանապարհով, որը հմտորեն ներկայացրեցին միջոցառման մասնակից աշակերտները: Երեկոյի ավարտին 75 գանգրահեր մանուկներ ծաղիկներ դրեցին բանաստեղծի թվացյալ շիրիմին` նշելով, որ Չարենցը գերեզման չունի, նրա գերեզմանը հայ ժողովրդի հոգում է: Միջոցառումը նորություն էր իր բնույթով, քանի որ այն ինտեգրված էր, մասնակցում էին Արտաշատ ք.-ի №1, №2, №3 և ավագ դպրոցի աշակերտները: <<Նմանօրինակ միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում, և մյուս դպրոցները ևս, ցանկալի է, որ հետևեն այս փորձին>>, - իր ելույթում նշեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` տիկին Ա. Հակոբյանը: Արարատի մարզի փոխմարզպետ Ա. Մինասյանն էլ հավելեց, որ Արտաշատ ք. №2 դպրոցում նմանօրինակ միջոցառումները նորություն չեն, ներկաները միշտ էլ տպավորված են հեռացել դահլիճից, սակայն այս մեկն իր նորարարությամբ մեր մարզում առաջինն էր, որի մտահղացման համար շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Ն. Նիկողոսյանին և միջոցառման կազմակերպիչ հ. լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Գիվարգիզյանին: Միջոցառմանը մասնակցում էին Արտաշատ ք. դպրոցների տնօրենները, հ. լեզվի և գրականության ուսուցիչները և շատ այլ հյուրեր: Միջոցառմանն իր ներկայությամբ պատվել էր նաև բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը, որն իր ելույթում հիացմունքի ու բարեմախթանքի խոսքեր հղեց մասնակիցներին` նշելով, որ Չարենցը իրավամբ հավերժ կապրի հայ ժողովրդի սրտում:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий