Դեկտեմբերի 20-23-ը ք.Ծաղկաձորի Ստեղծագործական տանը /Գրողների տուն/ տեղի ունեցավ <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված եռօրյա սեմինարը:Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ բացման արարողությունը, որին ներկա էին ծրագրում ընդգրկված 30 դպրոց-կենտրոնների տնօրեններ ՀՀ բոլոր մարզերից և այլ հրավիրված անձինք կրթության ոլորտից:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր` <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ով ներկայացրեց այս ընթացքում Միության կողմից կատարված աշխատանքները և ներկայացրեց «Դպրոցի զարգացման ծրագիր կազմելու մեթոդաբանությունը» սեմինարի օրակարգը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով ողջունեց բոլոր հավաքվածներին և նշեց, որ ուրախ է, որ այս կարճ ժամանակահատվածում ստեղծված այս կոլեկտիվը անցել է իրական աշխատանքի: Նա նշեց նաև, որ դպրոց-կենտրոնները դառնալով ՀՀ ԿԳՆ գործընկեր կառույց` փորձարարարական դաշտ են հանդիսանում ՀՀ ԿԳ նախարարության կողմից առաջարկված ծրագրերի , դասագրքերի փորձարկման, ինչպես նաև նորարարական նախաձեռնությունների իրականացման համար:
Եռօրյա սեմինարի ընթացքում ներկայացվեց <Դպրոց-կենտրոնների միության> իրավաբանական անձանց միության փորձագետների կողմից մշակված դպրոցի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց-ձեռնարկը, մասնակիցների կողմից քննարկվեցին ձեռնարկում տեղ գտած թեմաները և մեթոդաբանությունը, և ներկայացվեցին առաջարկություններ ձեռնարկը բարելավելու ուղղությամբ:
Ուղեցույցի լրամշակված և վերջնական տարբերակը կփորձարկվի ՀՀ դպրոցներում:














Комментариев нет:
Отправить комментарий