ԴՊՐՈՑ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաքելությունն է նպաստել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով:
пятница, 18 апреля 2014 г.
четверг, 17 апреля 2014 г.
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ Ա. ԳՈԼԵՑՅԱՆԻ ԱՆՎ. Հ. 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ
Ապրիլի 14-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Գոլեցյանի անվան հ.1 հիմնական դպրոցում Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Նաիրա Մեջլումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ծաղկազարդին նվիրված միջոցառում:
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Արտաշատ քաղաքի և Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի Արտաշատի տարածաշրջանի պատասխանատու Լուսինե Մարգարյանը և դպրոցի տնօրենությունը:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի II, III, V դասարանի աշակերտները, որոնք գեղեցիկ մայրենիով ներկայացրեցին՝ Մեծ Պահքի 7 կիրակիները, Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:Խոսքը ընդմիջվում էր Ծաղկազարդին նվիրված երգերով և շարականներով:
среда, 16 апреля 2014 г.
воскресенье, 13 апреля 2014 г.
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԲԱՑ ԴԱՍ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ N1 ԴՊՐՈՑՈՒՄ
Եղեգնաձորի թիվ1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ֆիզկուլտուրայի բաց դաս` նվիրված ֆիզկուլտուրայի վաղամեռիկ ուսուցիչ Լյուդվիգ Հովհաննիսյանին:Դասն ընթացավ եռագույնի ֆոնի ներքո:
Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Վ. Ղուլիջանյանը 4-ա դասարանի աշակերտների հետ միասին հրաշալի ներկայացրին դասը,առանձնապես շատ լավ էր թիմային գորըծնթացը:
Աշակերտները քառատողերի միջոցով ներկայացրին կանոններ,որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու:
Դասի վերջում նրանք իրենց կրած եռագույններով զարդարեցին իրենց իսկ ձեռքով պատրաստած բարության ծառը:
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԳԱՅԻ Մ/Դ
«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Գայի դպրոց-կենտրոնի և քլաստերի <<Արաքսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ապրիլի 7-ին նվիված կազմակերպեցին միջոցառումներ:
2014թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Գայի միջնակարգ դպրոցը կազմակերպել է հետևյալ միջոցառումները.
1. Միջոցառում, որին հրավիրված էին համայնքում գործող հաստատություններում աշխատող կանայք՝ ամբուլատորիա, գյուղապետարան, Արվեստի դպրոց, ինչպես նաև թոշակառու ուսուցչուհիները: Միջոցառմանը մասնակցում էին Արվեստի դպրոցի, գյուղում գործող պարի խմբի և միջնակարգ դպրոցի սաները:
2. Բնական , սենյակային ծաղիկների ցուցահանդես:
3. Պատի թերթեր:
4. Ձեռքի աշխատանքով պատրաստված բացիկների ցուցադրություն և մրցույթ:
5. Գարնանային ծառատունկ դպրոցամերձ հողամասում, որին մասնակցում էին միայն տղաները:
6. Մասնակցություն համայնքում գործող սբ. Սարգիս եկեղեցում ապրիլի 7-ի կապակցությամբ անկացված պատարագին, երիտասարդների օրհնություն:
7. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացած միջոցառման մասնակցություն՝ նվիրված ապրիլի 7-ին:

четверг, 10 апреля 2014 г.
էԿՈԼՈԳԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ N1 ԴՊՐՈՑՈՒՄ
Եղեգնաձորի թիվ1 հիմնական դպրոցում շարունակվում են էկոլոգիային նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումները կատարվում են փուլ առ փուլ:Առաջին փուլը՝ <Ես ուզում եմ ապրել մաքուր մոլորակում> խորագրով , իրականացվեց պաստառների միջոցով,որոնք պատրաստվել էին 5-րդ և 6-րդ դասարանցիների կողմից: Կային հրաշալի մտահղացումներ և աշակերտները լավատեսորեն իրենց մոլորակը պատկերացնում էին ապագայում մաքուր և արևաշող:
Միջոցառման երկրորդ փուլն իրականացվեց <Կյանք տուր թափոններին > խորագրով:Տարրական դասարանների աշակերտների և նրանց դասվարների միջոցով մի հրաշալի ցուցահանդես կազմակերպվեց, որին ներկա էին կրթության վարչության աշխատակիցները,Եղեգնաձորի ԿԱԻ-ի մասնաճյուղի աշխատակիցները,հարակից դպրոցների ուսուցիչները և աշակերտները , 5-րդ մանկապարտեզի սաները:
Միջոցառման նախաձեռնությունը կենսաբանության ուսուցչուհի Արմինե Մխիթարյանինն էր, ով ջանք ու եռանդ չխնայեց միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Подписаться на:
Сообщения (Atom)