Եղեգնաձորի թիվ1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ֆիզկուլտուրայի բաց դաս` նվիրված ֆիզկուլտուրայի վաղամեռիկ ուսուցիչ Լյուդվիգ Հովհաննիսյանին:Դասն ընթացավ եռագույնի ֆոնի ներքո:
Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Վ. Ղուլիջանյանը 4-ա դասարանի աշակերտների հետ միասին հրաշալի ներկայացրին դասը,առանձնապես շատ լավ էր թիմային գորըծնթացը:
Աշակերտները քառատողերի միջոցով ներկայացրին կանոններ,որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու:
Դասի վերջում նրանք իրենց կրած եռագույններով զարդարեցին իրենց իսկ ձեռքով պատրաստած բարության ծառը:
Комментариев нет:
Отправить комментарий