Ապրիլի 14-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Գոլեցյանի անվան հ.1 հիմնական դպրոցում Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Նաիրա Մեջլումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ծաղկազարդին նվիրված միջոցառում:
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Արտաշատ քաղաքի և Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի Արտաշատի տարածաշրջանի պատասխանատու Լուսինե Մարգարյանը և դպրոցի տնօրենությունը:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի II, III, V դասարանի աշակերտները, որոնք գեղեցիկ մայրենիով ներկայացրեցին՝ Մեծ Պահքի 7 կիրակիները, Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:Խոսքը ընդմիջվում էր Ծաղկազարդին նվիրված երգերով և շարականներով:
Комментариев нет:
Отправить комментарий