вторник, 11 марта 2014 г.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ Հ. 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի N198 ավագ դպրոցում տնօրեն Արտաշես Թորոսյանի գլխավորությամբ կազմակերպվեց միջոցառում-մրցանակաբաշխություն, որը ղեկավարում էր ուսուցչուհի Կարինե Մխիթարյանը: Միջոցառման ընթացքում բեմադրվեց Հ. Թումանյանի «Ձախորդ Փանոս» հեքիաթը: Բեմադրությունից անմիջապես հետո ներկայացվեց 3 նախագիծ, որը մրցութային կարգով հայտարարված էր եղել փետրվար ամսին:



 Նախագծերը հետևյալն էին`

1. Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» գրքի գովազդ, որին մասնակցել էին դպրոցի աշակերտները: Քվեարկության արդյունքում ընտրվեցին 3 լավագույները.
10¹ դասարանի աշակերտ՝ Միքայել Մարտիրոսյան
10-րդ դասարանի աշակերտուհի՝ Լիանա Հակոբյան
9¹ դասարանի աշակերտ՝ Արամ Սարգսյան

2. Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոս» հեքիաթի գովազդ: Քվեարկության արդյունքում ընտրվեցին 3 լավագույները.
9¹ դասարանի աշակերտ՝ Արամ Սարգսյան
9¹ դասարանի աշակերտուհի՝ Լիդա Հովհաննիսյան
8¹ դասարանի աշակերտուհի՝ Նելլի Ավանեսյան (197 դպրոց)

3. «Լավագույն կենդանաբանական այգի» նախագիծ,այս նախագծին մասնակցում էին 10-րդ դասարանի բնագիտական հոսքի աշակերտները: Քվեարկության արդյունքում ընտրվեց լավագույն աշխատանքը, որում ներկայացված էր Լոնդոնի կենդանաբանական այգին: Հաղթող ճանաչվեց 10-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Հակոբյանը:
Միջոցառմանը ներկա էին աշակերտների ծնողներ, այլ դպրոցներից հրավիրված փոխտնօրեններ և այլոք:

















Комментариев нет:

Отправить комментарий