воскресенье, 2 февраля 2014 г.

ԲԱՑ ԴԱՍ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻՑ ԳԱՎԱՌԻ N5 ԴՊՐՈՑՈՒՄ

Գավառի N5 դպրոց-կենտրոնի վեցերորդ դասարանում «Երաժշտություն» առարկան ամփոփվեց բաց դասով: Աշակերտներն իրենց հանձնարարված թեմաներին համապատասխան պատրաստել էին պատի պաստառներ: Մոցարտի, Բեթհովենի, Կոմիտասի, Տիգրանյանի, Չուխաջյանի, Դուրյանի ստեղծագործություններն ամփոփվեցին մեկ դասի շրջանակներում: Դասն համեմված էր երաժշտական ունկնդրումներով և կատարումներով: Ունկնդրման ընթացքում աշակերտները մեկնաբանում էին ստեղծագործությունները: Լսվեցին Բեթհովենի ՙԼուսնի սոնատ՚, Մոցարտի ՙՍոլ մինոր՚ (սիմֆոնիայից հատված), Ալ. Հարությունյանի ՙՇեփորի կոնցերտ՚ ստեղծագործությունները, կատարվեցին Կոմիտասի «Անձրևն եկավ» և «Իմ չինարի յարը» երգերը: 


Դասի ամփոփման ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ երաժշտությունը բուժիչ բալասանն է անդնդախոր ցավերի:




Комментариев нет:

Отправить комментарий