«Դպրոց-կենտրոնների միություն իրավաբանական անձանց միության» առաջարկով փետրվարի 19-ին Եղեգնաձորի թիվ1 հ/դ տեղի ունեցավ միջոցառում `նվիրված Մայրենիի տոնին: Միջոցառմանը զուգահեռ աշակերտները մեծ խանդավառությամբ նշեցին Գիրք նվիրելու օրը: Հիշատակվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Ծննդյան 145-րդ տարեդարձը:
Միջոցառման ընթացքում առավել աչքի էին ընկնում 8-րդ և 2-բ դասարանի աշակերտները(դասղեկներ` Ա. Մխիթարյան, Ա. Սարգսյան):Նրանք ներկայացրին ասույթներ գրքի մասին, պատմվածքներ, բանաստեղծություններ, երգեր:Բոլորն ուշադիր էին իրենց գեղեցիկ և գրագետ խոսքին:
Ութերորդ և երկրորդ դասարանների աշակերտները գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին, ուսուցիչներին, հյուրերին : Առավել ևս գեղեցիկ էր գրքերի միմյանց նվիրատվությունը : Փոքրիկները սրտի թրթիռով էին վերցնում իրենց պատկերազարդ գրքերը. որոնց հեղինակում էր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Դպրոցի գրադարանի վարիչ Վարսիկ Ավետիսյանը հետաքրքիր անակընկալ էր պատրաստել : Նա <լավագույն ընթերցող> , < գրքի լավ ընկեր> ,<գրքերի պաշտպան > անվանակարգերում մրցանակներ տվեց աշակերտներին:

Комментариев нет:
Отправить комментарий