«Դպրոց-կենտրոնների միություն իրավաբանական անձանց միության» առաջարկով Երևանի Լ. Միրիջանյանի N155 հիմնական դպրոցում նշվեց Մայրենիի միջազգային օրը:
Մայրենիի օրը պետական նշանակության տոն է: Պետականության հաստատման ու անկախության ձեռքբերումն, անկասկած, լեզվի գոյության ու գերապատվության շնորհիվ է:
Վտանգվա՞ծ է լեզուն, վտանգված է և հայրենիքը:
Այս բարձր գիտակցությամբ էլ Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի աշակերտությունը սրբությամբ է պահում-պահպանում հայոց լեզուն և յուրաքանչյուր տարի մայրենիի տոնը վերածում տոնակատարության:
VI բ դասարանցիները ուսուցչուհի Հ. Ստեփանյաի ղեկավարությամբ մեկ դասաժամի ընթացքում անդրադարձան մեր ժամանակի հայապահպան ու հայրենապահպան մտավորականներից մեկի՝ <<Գրողների միության>> հանգուցյալ նախագահ Լևոն Անանյանի կերպարին:
Բեմադրվեց նրա <<Մայրենի լեզվի դասը>> առակը:
Աշակերտների խոսքում կար մտահոգություն, կար մեծ, շատ մեծ ցանկություն՝ սեփական լեզուն պաշտպանելու բոլոր տեսակի վտանգներից, ի լուր աշխարհի հայտնելու, որ ոչ մի ուրիշ լեզվի թույլ չի տրվել աղավաղելու մեր լեզուն:

Комментариев нет:
Отправить комментарий