«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով հունվարի 30-ին Վայոց ձոր մարզի Զառիթափ գյուղի միջն.հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում`նվիրված հայոց բանակի 22 ամյակին: Միջոցառումն սկսվեց դպրոցի տնօրեն Ս. Աբրահամյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքով, որից հետո 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց ս/թ հունվարի19-ի լույս 20-ին թշնամու դեմ հակահարվածում, պայքարում արիաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի վառ հիշատակին. Հազար փա~ռք քեզ,հերո’ս…
Ամեն ինչ շատ խելամիտ և տրամաբանված էր կազմակերպված. աշակերտները հագնվել էին տոնին համահունչ, դահլիճը շատ գեղեցիկ էր ձևավորված…
Այդ ամենն ավելի ցնցող ու շլացնող դարձրեց միջոցառումն ամփոփող հայրենասիրական երգի կատարումն ու հրավառությունը:
Комментариев нет:
Отправить комментарий