«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով հունվարի 28-ին բանակի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված տոնի կապակցությամբ Վանաձորի Մովսես Խորենացու դպրոց էր այցելել դասակի հրամանատար կապիտան ՎահրամՄելքոնյանը: Նպատակն էր ապագա զինվորներին ծանոթացնել բանակի կարգ ու կանոնին: Նա խոսեց և ծանոթացրեց զինծառայողների պարտականությունների և իրավասությունների մասին, կրկին ու կրկին անգամ նվիրվածություն արթնացրեց աշակերտների մեջ դեպի հայրենիքը:
Սեմինարին մասնակցում էին նաև դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, ուսուցիչները, զինղեկը: Նրանք իրենց հարցերն ուղղեցին կապիտանին:
Յուրաքանչյուրիս պարտքն է ծառայել հայրենիքին:
Այս տոնի կապակցությամբ դպրոցում անցկացվեց հրաձգային մրցույթ, որին մասնակցում էին դպրոցի աշակերտները և անձնակազմը: Աշակերտներից առաջին տեղ գրավեց Ամալյա Պետրոսյանը (11-րդ դասարան), հավաքելով 100-ից 63 միավոր:
Բանակի 22-րդ ամյակի նվիրված տոնի կապակցությամբ հունվարի 29-ին դպրոցում մեկնարկեց նաև ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից նախաձեռնած շարադրությունների ամենամյա մրցույթը ՝ <<Իմ հայրենիքը>>խորագրով: Նպատակն է սերնդի ռազմահայրենասիրական դատիարակության զարգացումը, անկախ և հզոր հայրենիքի կերտման գաղափարի խթանումը մեր երիտասարդության շրջանում: Շարադրությանը մասնակցում էին 6-ից 12-րդ դասարանների աշակերտները:
Комментариев нет:
Отправить комментарий