среда, 29 января 2014 г.

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ» ՍԵՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

 «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով հունվարի 28-ին` Հայոց բանակի ծննդյան օրը, Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը հետաքրքիր և անմոռաց միջոցառում էր կազմակերպել Լճաշենի զորամասում: Այդ միջոցառման նախապատրաստական աշխատանքներին մասնակցել էին դպրոցի բոլոր դասարանների աշակերտները. նրանք զորամասի զինվորների համար պատրաստել էին հետաքրքիր ու ինքնատիպ նվերներ: 
Զորամասում տեղի ունեցավ օրվա խորհուրդին համապատասխան միջոցառում` ոգեշունչ երգերով ու բանաստեղծություններով հագեցած: Անցկացվեց ինտելեկտուալ խաղ` նվիրված Հայոց բանակի պատմությանը: Վերջում աշակերտները զինվորներից յուրաքանչյուրին հանձնեցին իրենց պատրաստած նվերները: 

  Զորամասի հրամանատարությունը և զինվորները իրենց շնորհակալությունը հայտնեցին դպրոցի տնօրինությանը, կազմակերպիչներին ու աշակերտներին այդքան բովանդակալից միջոցառման համար:

«

Комментариев нет:

Отправить комментарий